ԱՄՆ հատուկ ծառայությունները աջակցել են Նելսոն Մանդելայի ձերբակայությանը
2016-05-15 21:06:00

ԱՄՆ հատուկ ծառայությունները աջակցել են Նելսոն Մանդելայի ձերբակայությանը

ԱՄՆ հատուկ ծառայության նախկին գործակալը Դոնալդ Ռիկարդը խոստովանել է, որ նա մեղսակից է եղել Հարավաֆրիկյան հանրապետությունում 1962 թ.-ին Նելսոն Մանդելայի ձերբակալությանը, հայտնում է «Բի-բի-սի»-ն:

Բրիտանական Sunday Times թերթի տվյալներով, նախկին գործակալ Դոնալդ Ռիկարդը մահվանից որոշ ժամանակ առաջ բրիտանացի կինոռժիսորի հետ զրույցում խոստովանել է, որ այդ օրերին Հարավաֆրիկյան հանրապետության ոստիկանությանը փոխանցել է Մանդելայի գնտվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն:

Նելսոն Մանդելան ձերբակալությունից հետո դատապարտվեց ցմահ ազատազրկման եւ անցկացրեց Ռոբբեն կղզու բանտում 27 տարի: Մանդելայի կյանքի մասին ֆիլմը կցուցադրվի այս շաբաթ Կաննի կոնփառատոնում:

Ռիկարդը պատմել է բրիտանացի կինոռեժիսորին, որ այդ ժամանակ Մանդելային պետք էր կանգնացնել, քանի որ նա կոմունիստ էր եւ վտանգ էր ներկայացնում Արեւմուտքի համար:

Այս նյութը դիտել են - 1519 անգամ