Վլադիմիր Պուտինը Մնացական Սարգսյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի օգնական
2016-05-13 22:36:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի օգնականի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է РБК-ն:

ՌԴ գլխավոր դատախազության աղբյուրը հայտնել է, որ Սարգսյանի պարտականությունները հավասարազոր են լինելու դատախազի տեղակալի լիազորություններին: Ընդգծվում է, որ Սարգսյանն առաջին արտասահմանցին է ՌԴ գլխավոր դատախազությունում, ով զբաղեցնում է նման բարձր պաշտոն:

Այս նյութը դիտել են - 1735 անգամ