Արման Հովհաննիսյանի մենեջերը՝ երգչին և Լիլիթ Հովհաննիսյանին ուղղված քննադատությունների մասին
2016-05-13 10:32:00

Life.panorama.am-ը գրում է.

Արդեն երկու օր է՝ Արման Հովհաննիսյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել են իրենց «Իմ բաժին սերը» զուգերգը, որն անմիջապես արժանացել է ոչ միայն կոլեգաներից շատերի, այլեւ հանդիսատեսի մի մեծ հատվածի քննադատություններին:

Այս երգը որակվում է որպես թուրքական ու պարսկական մոտիվներով ստեղծագործություն, տեսահոլովակն էլ՝ անճաշակություն: Քննադատությունները շարունակվում են, բայց Արմանն եւ Լիլիթը ոչ մի կերպ չեն արձագանքում դրանց: 

Life.Panoraman.am-ը այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով խոսեց Արման Հովհաննիսյանի մենեջերի՝ Լուսինե Արշակյանի հետ, քանի որ Արմանն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում ու պատրաստվում է մայիսի 15-ին կայանալիք իր մենահամերգին.

«Ես որեւէ մեկնաբանություն չեմ ուզում տալ, միայն կարող եմ ասել, որ աշխատանքը ներկայացված է երկարատեւ լռությունից հետո, սա արվել է Արմանի եւ Լիլիթի երկրպագուների համար, քննադատությունների վերաբերյալ ոչինչ չենք ուզում խոսել»,- նշեց Արման Հովհաննիսյանի մենեջերը, իսկ մեր այն նկատառմանը, թե գուցե երգիչն անձամբ ցանկանա անդրադառնալ լայնածավալ քննադատություններին, Լուսինե Արշակյանը պատասխանեց.

«Այս պահին Արմանը խիստ գրաֆիկով աշխատում է ու պատրաստվում է ԱՄՆ-ում կայանալիք իր մենահամերգին: Մեծ մենահամերգից առաջ նա իր հերթական աշխատանքը ներկայացրեց Լիլիթ Հովհաննիսյանի հետ զուգերգի տեսքով, իսկ կարծիքների վերաբերյալ նպատակահարմար չենք գտնում խոսել»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Այս նյութը դիտել են - 2783 անգամ