Ծառուկյանը 2017-ին նորից կհայտնվի քաղաքական դաշտում
2015-12-15 09:23:00

«Իրատես de facto» թերը գրում է. «Վերջերս Գագիկ Ծառուկյանը եթերում հայտնվում է միայն բիզնես նախագծեր կյանքի կոչելու համար, ամեն անգամ չմոռանալով հիշեցնել, որ ինքը քաղաքականությունից հեռացել է, քաղաքական հարցերով էլ իրեն չդիմել:

Մեր տեղեկություններով, սակայն, նրա ճակատագրով «հետաքրքրվողները» հորդորել են թեման «թեժ» պահել, որպեսզի հասարակությունը մշտապես զգա, որ Գագիկ Ծառուկյանը իր կողքին կանգնած է, եւ երբ հարմար առիթ ստեղծվի, ԲՀԿ նախկին ղեկավարը կարող է նորից սահուն անցում կատարել քաղաքական դաշտ:

Նույն տեղեկությունների համաձայն, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կհայտնվի քաղաքական թատերաբեմում, ավելի ստույգ, նրան նորից քաղաքական խաղերի մեջ կներքաշեն «շահագրգիռ» ուժերը»:

Այս նյութը դիտել են - 1405 անգամ