ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են արտաքսել Կենտրոնական Ամերիկայի երկրների ներգաղթյալներին
2016-05-12 16:38:00

ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստում են իրականացնել Կենտրոնական Ամերիկայի երկրների անօրինական ներգաղթյալների մեծամասշտաբ նոր արտաքսումներ, հայտնում է RIA Novosti-ն:

Նախորդ մասսայական արտաքսումն ԱՄՆ-ն իրականացրել է հունվարին: Այն ժամանակ ձերբակալվել և արտաքսվել է 100 մարդ` հիմնականում կանայք և երեխաներ:

Ինչպես նշված է միգրացիոն ոստիկանության (ICE), փաստաթղթերում` գործակալության աշխատակիցներին կրկին հանձնարարված է փնտրել այն ընտանիքներին, որոնց դատական կարգով հրամայված է հեռանալ ԱՄՆ-ից: Պլանավորվում է, որ փնտրումները կսկսվեն մայիսին և հունիսին և կտևեն 1 ամիս:

Այս նյութը դիտել են - 1423 անգամ