Վարչապետը, որ նման ելույթ է ունենում, դրա տակից կարո՞ղ է դուրս գալ
2016-05-12 01:06:00
Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին կոնկրետ երաշխիքներ տվե՞լ է, որ վարչապետը պայքարի դրոշ է բարձրացրել ու խոստանում է սեղմ ժամկետում ցնցակաթվածի ենթարկել կառավարման համակարգը:
Խոշորագույն կոռուպցիոներները պաշտպանված են Սերժ Սարգսյանի կողմից, այս երկրում վերջինս է որոշում մինչեւ ուր կարելի է խորանալ:
Եվ հիմա վարչապետը, որ նման ելույթ է ունենում, դրա տակից կարո՞ղ է դուրս գալ, երբ առաջին դեմքի մոտ բացակայում է քաղաքական կամքը:
Թե՞ Աբրահամյանը որոշել է հանդես գալ «Պավլիկ Մորոզովի»դերում եւ հանուն «Վերջի բոլշեւիկի» «նահատակվել»...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1333 անգամ