Դոնալդ Թրամփը չի դառնա նախագահ. Քլունի
2016-05-12 08:51:00
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երբեք չի դառնա ԱՄՆ նախագահ, քանի որ վախը երբեք չի իշխի այդ երկրին, գրում է ՌԻԱ նովոստին:

«Սկսենք նրանից, որ Դոնալդ Թրամփը չի դառնա նախագահ։ Դա տեղի չի ունենա, քանի որ վախն այն բան չէ, որը կառավարելու է մեր երկիրը։ Մենք չենք վախենա մուսուլմաններից կամ ներգաղթյալներից կամ կանանցից, մենք իրականում ոչինչից չենք վախենում, այդ իսկ պատճառով չենք դիմի վախի օգնությանը»,- հայտնել է Քլունին։

 
Այս նյութը դիտել են - 1279 անգամ