«Համբարձումյան ընտանիք»-ը «ՆԻՎԱ» մակնիշի 10 ավտոմեքենա է նվիրաբերել Արցախին
2016-05-12 03:16:00

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը  նշել է, որ ապրիլյան դեպքերի հետ կապված` հիմնադրամը տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերել Արցախին:

Նպատակային օժանդակությանը ծանոթանալուց հետո հիմնադրամի պատասխանատուները մի խմբաքանակ մեքենաներ են ուղարկել Արցախ, որոնք` Ա. Աղաբեկյանի խոսքով, ծառայելու են մոբիլիզացիոն խնդիրների լուծմանը: Արցախի փոխվարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Համբարձումյան ընտանիքին՝ նշելով, որ Արցախը մշտապես զգացել է այդ ընտանիքի թե´ բարոյական և թե´ նյութական օժանդակությունը: 

«Արցախցիների անունից խորին շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս ծանր օրերին շարունակում են ապրել Արցախի հոգսերով` հարկ եղած դեպքում էլ որպես զինվոր կանգնում սահմանին»,- ասել է Ա. Աղաբեկյանը:

Artsakhpress.am

Այս նյութը դիտել են - 1564 անգամ