Եթե հայ ժողովուրդը ձեր գիտությունից օգուտ չունի, թքել եմ ձեզ վրա էլ, ձեր գիտության վրա էլ. Արմեն Ռուստամյանը հիշեց Պատկանյանի խոսքերը
2016-05-12 01:27:00

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի աղմկահարույց հայտարարությանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ հենց այդ ակադեմիկոսներն այնպես պետք է անեն, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից զենք:

«Էդ ակադեմիկոսների կոչումն առաջին հերթին հենց էդ է՝ պաշտպանել իրենց երկիրը: Ռաֆայել Պատկանյանի խոսքերով ասած` եթե հայ ժողովուրդը ձեր գիտությունից օգուտ չունի, թքել եմ ձեզ վրա էլ, ձեր գիտության վրա էլ»,- ասաց Ռուստամյանը:

yerkir.am

Այս նյութը դիտել են - 1205 անգամ