Էջմիածնի քաղաքապետը պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց մարզիկներին...
2016-05-11 01:27:00
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը պատվոգրեր և  շնորհակալագրեր հանձնեց  տարբեր մարզաձևերից ՀՀ առաջնություններում լավագույն տեղերը գրաված Էջմիածնի մարզադպրոցի մարզիկներին և նրանց մարզիչներին:
 
 Առաջին պատվավոր տեղը գրաված մարզիկներին շնորհվեց նաև  դրամական խրախուսաք:
 
Հատուկ խրախուսանքի արժանացավ  ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը, ով ոչ միայն Հայաստանի չեմպիոն է հռչակվել, այլ նաև  արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին:
Այս նյութը դիտել են - 1571 անգամ