Արմենչիկ, դու իսկի էդ զինվորների մազը չարժես
2016-05-09 16:32:00
Դու իսկի էդ զինվորների մազը չարժես, դու ո՞վ ես, որ նվաստացնես զինվորին: Ովքե՞ր են այն հրամանատարները, որ իրենց երկրպագած «աստղին» տեսել ու հրաման են արձակել՝ շարք կանգնել: 
Գիտես քո պես բարեգործներ կա՞ն, այ ռաբի՛զ, բայց նրանք նույնիսկ իրենց անձնական արխիվի համար չեն նկարում, որ չվիրավորեն մարդկանց:
Ի՞նչ էժանագին փիառ ես անում, մեր զինվորները քո ցելոֆանների կարիքը չունեն, նրանք լավ էլ ապահովված են ամեն ինչով:
Գնա՛ քո ամերիկաներում ռաբիզդ կլկլացրու, քեզ այնտեղ ապահով զգա, մեկ էլ կգաս հերթական կոչումդ ստանալու, բայց իմացիր, այդ կոչումդ ոչ ժողովուրդն է տալիս, ոչ էլ սահմանի վրա կանգնած զինվորը:

Երգիչ Արմենչիկը զինվորներին շարել է և ցուցադրաբար օգնություն է բաժանում

Նարինե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 2131 անգամ