Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովվում էր աննախադեպ (Տեսանյութ)
2016-05-09 15:30:00

Այսօր Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովվում էր աննախադեպ (Տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հաղթանակ զբոսայգում մասնակցել են տոնական միջոցառմանը: Մինչ պաշտոնական արարողության սկիզբը Սերժ Սագսյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները լրագրողներին հսկում էին, որպեսզի անմար կրակի մոտակայքում չկանգնեն՝ նրանց առաջարկելով աշխատել շքերթին մասնակցող զինվորականների թիկունքից: Քիչ անց այդ ամենը փորձում էր կազմակերպել նախագահականի լրատվականը:

Ապարդյուն փորձերից հեոտ արդեն անվտագության աշխատակիցները լրագրողներին ամեն կերպ հեռու էին պահում Սերժ Սարգսյանից: Հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը նախարարների եւ հոգեւորականների հետ Մայր Հայաստան հուշահամալիրի հարեւանությամբ կանգնեցված վրանում մասնակցում էր ճաշկերույթի:

Այդ դեպքում եւս լրագրողներին վրանից մոտ 20 մետր հեռու էին պահում, իսկ վեջում, երբ պետք է Սերժ Սարգսյանը հեռանար, նրա մեքենան տարածքում չէր երեւում: Պարզվում է՝ այն կանգնեցրել էին այգու մեջ՝ ծառերի արանքում:

Տեսանյութն՝ առանց մեկնաբանության: 

Սերժ Սարգսյանի անվտանգությունն աննախադեպ էր ապահովվում

armtimes.com

 

Այս նյութը դիտել են - 2203 անգամ