Իմ որդիները միշտ առաջնագծում են, հիմա էլ ընդեղ են. Գագիկ Խաչատրյան (տեսանյութ)
2016-05-09 00:30:00

Պատերազմական ժամանակում դուք տեսաք, թե ինչպիսի օժանդակության ալիք բարձրացավ: Այսօր Հաղթանակի զբոսայգում այս մասին նշեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, անդրադառնալով այն դժգոհություններին, որ պաշտոնյաները համարժեք օգնություն չեն ցուցաբերում Արցախին:

Խոսելով այն մասին, որ առաջնագծում միայն սոցիալապես անապահով խավի երեխաներն են, նախարարը հայտարարեց. «Իմ որդիները միշտ առաջնագծում են, հիմա էլ ընդեղ են և լուրջ ծրագրեր են իրականացնում, որոնց մասին չեմ կարող ասել»:

Խաչատրյանը ընդգծեց, որ իր ունեցվածքի մասին հայտարարագրում նշված են իր միլիոնների աղբյուրները հայտարարեց, որ պետք է վախենալ չհայտարարագրված գումարներից:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան 

Իմ որդիները միշտ առաջնագծում են, հիմա էլ ընդեղ են. Գագիկ Խաչատրյան

armlur.am

Այս նյութը դիտել են - 2458 անգամ