ՄԱՅԻՍԻ 8-Ը ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՕՐՆ Է...ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ԲՈԼՈՐ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻՆ...
2016-05-08 00:35:00

Տոնվում է 1997 թվականից յուրաքանչյուր տարվա մայիսի 8-ին։ Երկրապահի օրը հանգստյան օր չէ:

Ավելի քան 10 տարի առաջ Երկրապահ կամավորականների շարժումը առաջինն իր վրա կրեց հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը՝ լուսավոր մի ջահ դառնալով մեր արդար պայքարի ճանապարհին։

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նվիրյալների, այն զոհված ազատամարտիկների հիշատակի առջև, ովքեր անառիկ պահեցին մեր երկրի սահմանները՝ Հայոց անկախ պետականության պատմության մեջ իրենց անձնուրաց սխրանքով ամրագրելով նոր փայլուն հաղթանակներ։

Արցախյան ազատամարտում Երկրապահը ազգի մարտական ոգին պահող, թշնամու դեմ նրան պայքարի առաջնորդող գլխավոր ուժն էր, որը հետագայում դարձավ ազգային բանակի հիմնական միջուկը։

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 1458 անգամ