Տարվա մարդը` սահմանին ապրող քաղաքացին
2015-12-14 12:04:00

Կարծում եմ` երկար պետք չէ բացատրել , թե ինչու ենք որոշում կայացրել տարվա մարդ 2015 մրցանակը հանձնել սահմանին ապրող Հայաստանի քաղաքացուն : Ինքս ծնվել և մանկությունս անցկացրել եմ սահմանին, և լավ հասկանում և գիտակցում եմ այս մարդկանց ամենօրյա փորձություններն ու խնդիրները , բայց նաև գիտեմ, որ սահմանին ապրող մարդիկ առավել պատասխանատու են, հայրենասեր և մարտական: Նրանց թիկունքում ապրողներս ևս պետք է պատասխանատվության բարձր զգացում ունենանք , որպեսզի ամուր պահենք այս մարդկանց թիկունքը, այլ ոչ` տարատեսակ ամբիցիաներով և պոպուլիզմով հարվածենք նրանց թիկունքից : Առաջիկա օրերին մենք կլինենք Տավուշի մարզի սահմանային գյուղերից մեկում, կնշենք նրանց հետ Ամանորն ու «Դե ֆակտո» ամսագրի տասնամյակը և նրանց կհանձնենք «Դե ֆակտո» ամսագրի արդեն 10-րդ տարվա մարդու արձանիկը:

Հ.Գ. Առաջին անգամ տարվա մարդու արձանիկը հանձնել եմ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին 2005 թվականին:

Մենուա Հարությունյան

Այս նյութը դիտել են - 1648 անգամ