Կրեմլը տեղյա՞կ է
2016-05-07 22:16:00

Հայաստանում հակառուսական հիստերիա ապահովող գլխավոր լրատվամիջոցները 1in.am, «Ազատություն», Lragir.am կայքերն են, և բնական է, որ այս գործիքները սերտ կապեր ունեն պրոամերիկյան կառույցների, իսկ 1in.am-ի դասալիք սեփականատեր Արմանն, առհասարակ, այնպես է ապրում, կարծես` ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակից է:

Բայց անհասկանալի և անբնական է, երբ հակառուսական հիստերիա ապահովող նույն Արմանին անուղղակիորեն ֆինանսավորում են նաև Հայաստանում գործող ռուսական ընկերությունները, գովազդներ տեղադրելով և մեծ գումարներ վճարելով 1in.am կայքին, այսինքն` մի կողմից այս կայքը հակառուսական տրամադրություններ է ստեղծում Հայաստանում` վիրավորական հոդվածներ տպագրում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, մյուս կողմից` ֆինանսավորվում ռուսական կազմակերպությունների կողմից: 

Հետաքրքիր է, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ինչու՞ չի խելքի բերում Հայաստանում գործող ռուսական ընկերություններին, և արդյո՞ք Կրեմլը տեղյակ է, որ իր դեմ տրամադրություններ ստեղծող լրատվամիջոցները ֆինանսավորվում են նաև ռուսական միջավայրից: 

Երբ Արևմուտքն է վճարում Ռուսաստանի դեմ պայքարելու համար` հասկանալի է, իսկ երբ դա անում են ռուսական կառույցները` ծիծաղելի:

Es Hay Em-ի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 2878 անգամ