Եզդի զինվորին, առանց բուժելու, հիվանդանոցից տարել են Արցախ Video
2016-05-06 02:07:00

DengeEzdia.com-ը արդեն տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզի բնակիչ, նորակոչիկ Տոսուն Ամոյանըունի առողջական խնդիրներ, որի համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն:

Մարտի 17-ին Տոսուն Սոմյանը  տեղափոխվել էր Կենտրոնական զինվորական հոսպիտալ:  Զինվորը մեզ հետ զրույցում ասել էր, որ աջ դաստակը չնայած կարողանում է շարժել, սակայն չի կարողանում ծանրություն բարձրացնել: Իր համար խնդիր է անգամ զենք բռնելը:

Տոսուն Ամոյանի հայրը՝ Ռզգան Ամոյանը DengeEzdia.com-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին որևէ կերպ չի խուսափում ծառայությունից և իրենց խնդրանքը այն է, որ տղան վիրահատության ենթարկվի:  Վիրահատության անհրաժեշտության մասին հայտնի է եղել դեռևս զորակոչվելուց առաջ, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել.«Իմ տղան չի խուսափում ծառայությունից և ես միայն խնդրում եմ, որ անհրաժեշտ վիրահատությունը կատարվի»,-ասաց զինվորի հայրը՝ Ռզգան Ամոյանը:

Սակայն ինչպես այսօր արդեն պարզ դարձավ ապրիլյան պատերազմի օրերին Տոսուն Ամոյանին առանց վիրահատելու և անհրաժեշտ բուժումներ իրականացնելու հետ են ուղարկել Արցախ:

Մանրամասնները DengeEzdia.com լրատվականի տեսանյութում.

Այս նյութը դիտել են - 2094 անգամ