Սամվել Նիկոյանի որդին «թռել» Է ԱՄՆ՝ ուսանելու
2016-05-06 09:15:00

«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, պարզվում է՝ այս օրերին, երբ ողջ հանրապետությունը շունչը պահած սահմանից ստացվող լուրերին Է հետևում, «թռել» Է ԱՄՆ։ Վերջինս 2014-ի դեկտեմբերին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծվելուց հետո նշանակվել էր այդ գերատեսչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ 33-ամյա ՀՀԿ-ականը, սակայն, այնքան ուսման ծարավ Է եղել, որ, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, պաշտոնը թողել և մեկնել Է ԱՄՆ՝ Ֆլետչերի անվան դիվանագիտության դպրոցում ուսանելու։ Շատ հայրենասեր որոշում»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 2497 անգամ