Որոշակի կուտակումներ կան Նախիջևանի սահմանում. Ս. Օհանյան
2016-05-06 09:13:00

«Հրապարակ» թերթը գրում է, թե Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպման ժամանակ  պատգամավորները ցանկացել են իմանալ, թե ինչ վիճակ է Նախիջեւանի ուղղությամբ, որովհետեւ հասարակության մեջ խոր անհանգստություն կա այդ առնչությամբ. շատ է խոսվում Թուրքիայի` Արարատյան դաշտ «մուտք» գործելու մասին։ «Սեյրան Օհանյանն ասել է, որ որոշակի կուտակումներ կան Նախիջեւանի սահմանում, մեքենաների մեծ շարասյուն է կանգնած, սակայն կասկածելի է՝ դրանք դատա՞րկ են, թե՞ սպառազինված:

Ի դեպ, պատգամավորների հետ հանդիպման առաջին հարցը հնչեցրել է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը. նա «խոր մտահոգությամբ» ցանկացել է իմանալ նախարար Սեյրանի Օհանյանի ընտանիքի կապը Չեխիայում` Պրահայում կառուցվող հյուրանոցի հետ, որովհետեւ այնտեղի համայնքն այդ հարցով դիմել է Զոհրաբյանին, եւ ինքը պետք է «պատասխան տա» նրանց: Սեյրան Օհանյանը ժխտել է իր ընտանիքի կապն այդ հյուրանոցի հետ»:

Այս նյութը դիտել են - 2237 անգամ