Ընդունեց Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու օրինագիծը
2016-05-05 12:50:00

Կառավարությունը ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու օրինագիծը: Քիչ առաջ կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց Արցախի անկախությունը ճանաչելու մասինԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագիծը: Այն ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ այն պետք է ընդունվի:

Առաջիկայում ԱԺ-ն կքննարկի Արցախի ճանաչման օրինագիծը:

Այս նյութը դիտել են - 1651 անգամ