Կառավարությունը հավանություն տվեց Արցախի անկախության ճանաչման մասին նախագծին...
2016-05-05 00:38:00

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին:

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

Կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Նախգիծը կառավարությանը ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Այս նյութը դիտել են - 1471 անգամ