Գարո Փայլանը միայնակ չէ. «Նոր զարթոնք»
2016-05-05 09:58:00

Թուրքիայում գործող հայկական «Նոր զարթոնք» նախաձեռնողական խումբը հայտարարություն է արել` դատապարտելով «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի վրա կատարված հարձակումը: Այս մասին հայտնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը:

Հայտարարության մեջ ասվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ), անհանգստանալով ժողովուրդների պայքարից և համերաշխությունից, այս անգամ թիրախ է ընտրել ԺՀԿ-ն ներկայացնող հայ պատգամավորին:

«ԱԶԿ-ական իշխանությունը, որ ջանում է քուրդ ժողովրդին և նրա պայքարը մեկուսացնել և դիվականացնել, այս քաղաքականություն այժմ էլ մեջլիս է տեղափոխել՝ իր ի ցույց դնելով այլատյաց էությունը»,- նշում է «Նոր զարթոնքը»՝ ընդգծելով, որ Գարո Փայլանը և ԺԴԿ-ական պատգամավորները միայնակ չեն:

Նախաձեռնող խումբը հայտարարության մեջ նշել է, որ իրենք հավատում են ժողովուրդների հավասարությանը, համերաշխությանը և միասնական պայքարին ու վճռական են այդ պայքարում:

Այս նյութը դիտել են - 2503 անգամ