Խոստացել է թվարկել պաշտոնյաների անունները, որոնք իրեն ուղղորդել են. «Ժողովուրդ»
2016-05-04 17:01:00

Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը շորթման կասկածանքով նախօրեին ձերբակալել է «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին եւ նրա աշխատակցին:

Նրանք մեղադրվում են ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանից 300 հազար դրամ շորթելու մեջ: Մինչ լրատվական դաշտը երեկ ողջ օրը փորձում էր հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ այս պատմության հետ կապված հերթական միջգերատեսչական բախումն է սկսվել:

Բանն այն է, որ դեպքը բացահայտել է ոստիկանությունը եւ ամբողջական փաթեթով այն տրամադրել է ՀՀ քննչական կոմիտեին, որն էլ երեկ սկսել է քննել քրեական գործը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գործը պահանջել է հանձնել իրեն:

Նա կորոշի՝ ում վստահել այս գործի քննությունը: Իսկ այս պատմությունը կարող է հեռու գնացող զարգացումներ ունենալ:

Ըստ լուրերի՝ ձերբակալված տնօրենը խոստացել է թվարկել բոլոր այն պաշտոնյաների անունները, որոնց հետ համագործակցել է, եւ որոնք իրեն ուղղորդել են: Այլ կերպ ասած՝ այս գործը կարող է ներիշխանական լուրջ աղմուկի առիթ դառնալ:

Այս նյութը դիտել են - 1724 անգամ