Թրամփը հանրապետականներից ԱՄՆ նախագահի միակ թեկնածուն է մնացել
2016-05-04 15:38:00

Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը հայտարարել է նախագահական քարոզարշավի դադարեցման մասին: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով NBC հեռուստաալիքին: 

Այսպիսով, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մնում է Հանրապետական կուսակցությունից միակ թեկնածուն: 

Ավելի վաղ` մայիսի 3-ին Ինդիանա նահանգում պարտություն կրելուց հետո Սպիտակ տան աթոռից հրաժարվել է Թրամփի հիմնական մրցակից Թեդ Քրուզը:

Միլիարդատերը Քրուզից շնորհակալություն է հայտնել պայքարից հրաժարվելու համար:

Այս նյութը դիտել են - 1385 անգամ