Ի՞նչ հարաբերություններ է ունեցել Բաբայանը ձերբակալված Անի Հովհաննիսյանի հետ
2016-05-04 13:35:00

«Դա հանցագործության մասին հայտարարություն է ըստ էության, որը զրպարտություն կարելի է որակել:

Բացի զրպարտությունից նաեւ կեղծ մատնություն»,- Arartnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Լրատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ արձագանքելով «Արմլուր» լրատվականի հրապարակած տեղեկատվությանը: Արսեն Բաբայա՞նն է հրահանգել analitik.am-ի տնօրենին պատգամավորներից գումար շորթել  վերտառությամբ հոդվածից տեղեկանում ենք, որ մի քանի պատգամավորներ հայտնել են՝ Արսեն Բաբայանն է  հրահանգել analitik.am-ի տնօրենին՝ պատգամավորներից գումարներ շորթել:

«Հաշվի առնելով, որ մամուլի միջոցների հրապարակումներն առիթ են հանցագործության, քրեական գործ հարուցելու, ուստի կարծում եմ՝ սա կարող է դառնալ ընդամենը հանցագործության մասին հաղորդում, ինչն էլ հետագայում կարող է դառնալ լայն քննարկման առարկա»,- նշեց Բաբայանը: ԱԺ Լրատվականի պետը հայտարարում է, որ դա զրպարտություն է իր հասցեին:

Ինչ վերաբերում է analitik.am-ի աշխատակիցների ձերբակալությանը՝ Արսեն Բաբայանը նշեց, որ չի շտապի տեսակետ հայտնել:

Մեր հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է եղել ձերբակալված Անի Հովհաննիսյանի հետ, Բաբայանն ասաց, որ բոլոր լրատվականների ղեկավարների հետ ունի նորմալ աշխատանքային հարաբերություններ, լրատվական դաշտում ունի մեկ-երկու ընկեր:

araratnews.am

Այս նյութը դիտել են - 1597 անգամ