Ֆրանսուա Օլանդն օգնում է զինել Ադրբեջանին. Ցույց Փարիզում (տեսանյութ)
2016-05-04 12:50:00

Ֆրանսուա Օլանդն օգնում է զինել Ադրբեջանին։ Այս մասին ասել են Փարիզում հայերի աջակցության համար կազմակերպած ցույցի մասնակիցները, որին մասնակցել է նաև «Հայկական վերածնունդ» Համահայկական շարժման համակարգող Շանթ Ոսկանյանը։

Պիկետի ժամանակ ակտիվիստներից մեկը ելույթ է ունեցել. «Այն ժամանակ, երբ մեր հայ ժողովուրդը աջակցության կարիք ունի, մասնավորապես միջազգային մակարդակի օգնության, Ֆրանսուա Օլանդը պահանջել է դադարեցնել Ֆրանսիայի համայնքների և Ղարաբաղի քաղաքների միջև համագործակցությունը։ Իսկ երբ նա գնացել էր հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (2015-ի ապրիլի 24. Խմբ.), մի քանի ժամ անց մեկնել էր Բաքու, որպեսզի գերճշգրիտ հրթիռներ վաճառի, որոնք թույլ տվեցին Ղարաբաղում հայերի սպանել։ Ֆրանսիան զինել է Ալիևին, Օլանդը Ադրբեջանի կառավարության համախոհն է»։

La France: Amie des Arméniens ? Pour qui roule Hollande?

Այս նյութը դիտել են - 1542 անգամ