Թուրքերի Օսկարն ու հայերի «Օսկար» տաքսի-սերվիսը
2016-05-04 02:49:00


Թուրքերի Օսկարն ու հայերի «Օսկար» տաքսի-սերվիսը

Այսօր հայկական գրեթե բոլոր կայքերը ծաղրանքով պատմում են այն մասին, թե ինչ զավեշտալի միջադեպ է արձանագրվել Թուրքիայի մեջլիսում, երբ քննարկվում էր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ օրինագիծը:

Նիստի ընթացքում քրդամետ կուսակցության պատգամավոր Միթաթ Սանջարը մեջբերել է հանրահայտ գրող Օսկար Ուայլդի խոսքերը: Դա վրդովեցրել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Զեյիդ Ասլանին: Նա հարցրել է. «էդ ո՞վ է, է»: Սանջարը հորդորել է ինքնուրույն պարզել, հակառակ դեպքում խոստացել է «անձամբ սովորեցնել», սակայն ԱԶԿ-ական պատգամավոր Ադնան Գյուննարլաթերը Սանջարին խնդրել է պատմել «Օսկարյան մրցանակաբաշխության մասին»։


Փաստն, իհարկե, ամոթալի է: Սակայն այս պատմությունն ընթերցելիս առաջին բանը, որ գալիս է մարդու մտքին, այն է, թե Հայաստանի խորհրդարանում քանի՞սը գիտեն Օսկար Ուալդի մասին: Ընդ որում, լուրջ կասկածներ կան, որ մեր Ազգային ժողովում ոչ միայն չեն ճանաչի իռլանդացի մեծանուն գրողին, այլև հազիվ թե տեղյալ լինեն Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա մրցանակին:


Լավագույնը, որ կարելի է սպասել հայ պատգամավորներից, այն է լինելու, որ թերևս լսած լինեն երևանում գործող «Օսկար» տաքսի-սերվիսի մասին:

shame.am

Այս նյութը դիտել են - 1171 անգամ