Գեներալ Բաղրամյանն ընդդեմ հայ գյուղացիների
2016-05-03 23:08:00

Գեներալ Բաղրամյանն ընդդեմ հայ գյուղացիների

Այսօր նորից ճանապարհ էին փակել: Այս անգամ Գեղարքունիքի մարզում: Նորատուսցիները փակել էին միջպետական ավտոճանապարհը ու պահանջում էին չխոչընդոտել իրենց ապրուստին, որը խեցգետնի արտադրությունից ու արտահանումից են ստանում: Մաքսակետերում նրանց չէին տրամադրում որակի հավաստագիր, քանի որ մարդիկ ունեն շատ հզոր մրցակից՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Ասում են, որ նրան է պատկանում «Ակվատիկ» ընկերությունը, և այդ դաշտի մենաշնորհը վերցնելու համար գեներալը ոչ մի խոչընդոտի առաջ կանգ չի առնում:

 Այս օրերին, երբ ռազմաճակատում մարտեր են ընթանում ու մարդիկ են զոհվում, փառապանծ գեներալի ողջ ուշադրությունը կենտրոնացած է կապուտակ Սևանի ջրերին: Պատերազմները գալիս ու գնում են, բայց Բաղմանյանի անսպառ եկամուտները պիտի լինեն կայուն և մշտական:

Այդ պատճառով էլ նա հիմա իր մարդկանց է առաքում բոլոր կողմերի վրա, որոնք խեցգետնի արտադրությամբ զբաղվողներին ասում են, որ նրանց համար լավագույն լուծումն այն կլինի, եթե քարը փեշերից թափեն, խեցգետնի կիլոգրամը 200 դրամով հանձնեն գեներալին, իսկ սա արդեն եղածը կտանի Ռուսաստան, որտեղ 1 կգ խեցգետինը 1400 դրամով է վաճառվում:


Եթե Հայկազ Բաղմանյանին հաջողվի կոտրել գյուղացիների համառությունը, ապա դա նրա համար մեծ հաղթանակ կլինի: Իսկ հաղթողներին, այն էլ՝ գեներալ հաղթողներին, հայրենիքը միշտ էլ արժանացնում է պարգևների: 

shame.am

Այս նյութը դիտել են - 1694 անգամ