Գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը դատի է տվել գրող Վահրամ Սահակյանին. դատի օրը՝ հունիս 7
2016-05-03 13:14:00

Դատարանը դեռ ամիսներ առաջ է ընդունել գրող, լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի հայցը ընդդեմ գրող Վահրամ Սահակյանի. Վահրամ Սահակյանը Facebook սոցիալական ցանցում հայհոյախառն արտահայտություններով գրառում էր թողել Արթուր Հայրապետյանի մասին, վիրավորելով ոչ միայն Հայրապետյանին այլ նաև նրա ծողներին:

Սահակյանը նաև սպառնացել էր վերացնել այն լրագրողներին, ովքեր նրա մասին որևէ բան կգրեն: Այս ողջ պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ քաղաքապետարանը Վահրամ Սահակյանին բնակարան նվիրեց: Սահակյանն էլ իրեն «ապահովագրելով» սկսեց լրագրողներին սպառնալ, այդ թվում նաև Արթուր Հայրապետյանին, բայց Արթուր Հայրապետյանի գրառումը, որևէ կապ չուներ Սահակյանի հետ:

«Դատը պետք է տեղի ունենար փետրվարի 24-ին, բայց փաստաբանիս՝ Գայանե Մկրտչյանի անժամանակ մահվան պատճառով դատը հետաձգվեց: Նաև դատավորն էր փոխվել, ինձ ասացին դատարանում, երբ ես գնացել էի հետաձգելու դատը», Xnews.am- ին փոխանցեց Արթուր Հայրապետյանը :

Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննության առնելով Արթուր Հայրապետյանի հայցն ընդդեմ Վահրամ Սահակյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման մասին հարցը, հունիսի 7-ին է նշանակել դատը:

Այս նյութը դիտել են - 3069 անգամ