ՀՐԵՏԱԿՈԾՎՈՂ ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ԵՐԳԻ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ Է ԾՆՎԵԼ
2016-05-02 23:58:00

Գիշերային անհանգիստ  մտորումների մեջ եմ, այդ պահին ինձ ուղարկված այս տեսահոլովակը  հրաշալի անակնկալ էր, որ ստացա մեր դպրոցի նախկին շրջանավարտ, ռեփեր  Սպարտակ Հովսեփյանից: Երաժշտության ասպարեզում,   որպես  երգիչ,   նա հանդես  է գալիս «B58» անունով: 

Ինչպես ինքն է համեստորեն ներկայացնում, սա իր հերթական նկարահանված  գործն  է,  որ  ուղարկել   և  սպասում էր   մանկավարժիս  գնահատականին:    

Տեսահոլովակը  կոչվում է «Երդում»,  այն նվիրված  է  քառօրյա  սարսափելի  պատերազմի   նորօրյա  հերոսներին:  Մամուլի տարբեր արձագանքներին նայելով, նաև   երգչի հետ ունեցած իմ  երկխոսությամբ`   իմացա, որ երգը նվիրում է մեր այն քաջ որդիներին,  ովքեր այս օրերին էլ կանգնած են սահմանում  և պահպանում են մեր խաղաղ  անդորրը: 

Նրա խոսքերով  մեր ազգը հայրենասեր  է ծնվել,  այդպես էլ մեծացել ու  դաստիարակվել է, դրա վառ   ապացույցը    մեր  նահատակների  սխրանքներն են, որ այս օրերին ամրագրվեցին  իրենց անօրինական հերոսությամբ:  

Անսահման մեծ ցավով նայեցի նկարահանված իրական պատկերներին, պատերազմող  Արցախն է այստեղ, սահմանային իրադարձությունները,  բայց նաև հպարտությամբ     լսեցի այս հրաշալի երգի տողերը, որ ստեղծվել է`  պատերազմ ական տեսարանների որոշ դրվագներ ներկայացնելով:

Որպես  երիտասարդ երգչի նոր տեսահոլովակին` իմ կողմից  տրված  բարձր  գնահատանքի արտահայտություն`    հարմար գտա այն  ուղարկել Լոս Անջելեսի հայկական USArmenianews.com լրատվական կայքին`  այնտեղ տեղադրելու համար:

ՆատաշաՊողոսյան
   Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի                                                                                                                                                          

B 58 - Երդում

Այս նյութը դիտել են - 2359 անգամ