Օրը երկու անգամ google search-ով որոնում է իր անունը....
2015-12-13 00:32:00

 Սաշիկ Սուլթանյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է..

Չստացված հրապարակային փոքր գործիչներ կան , որոնց էվոլուցիայի քրոնոգրաֆիան իրարից գրեթե չեն տարբերվում.
1.Փորձում են դուր գալ բոլորին ,ամեն առիթով շնորհավորական գրություններ են ուղարկում այնպիսի մարմիններին ,որոնցից կարելի է մի բան պոկել
2.Չունեն սկզբունքներ և քանի որ չունեն սկզբունքներ մի քանի օրվա ընթացքում կարող են փոխել ոչ միայն գաղափարախոսությունը ,այեւ ազգությունն ու կրոնը:
3,Գտնում են , որ քաղաքականությունը անբարոյականություն է և իրենք քանի որ այդ քաղաքականության մի մասնիկն են իրենց համարում,աշխատում են այդ կանոնից երբեք չշեղվել,հակառակ դեպքում իրենց քաղաքականությունից դուրս կզգան:
4,Քանի որ իրենց համար ավելի կարեւոր է երեւալը , քան իրական աշխատանք անելը,իրենց աշխատանքի 95 տոկոսը սահմանափակվում է մամուլի ակումբներում ասուլիսներ կազմակերպելով ,և եթե ինչ որ հրաշքով միկրո մակարդակի խնդիր են լուծում այդ խնդիրը պետք է անպայման մասս մեդիային ներկայացնեն՝ իհարկե տասն անգամ ուռճացված ձեւով:
5,Օրը երկու անգամ google search-ով որոնում է իր անունը ՝ ստուգելու համար թե «ճ» կլասի կայքեր տեղադրե՞լ են իր խղճուկ տողերը:
6,Իրենք գտնում են , որ օգտագործված լինելը նորմալ է և միանգամից մի քանի կողմից գնվելու փաստը որպես մեծագույն հաջողություն են որակում՝ ամեն ինչը արդարացնելով «սա քաղաքականություն է » ճմռթված արտահայտությամբ
Եւ այսպիսի «գործիչներն» ավելի վտանգավոր են, քան արտաքին ցանկացած սպառնալիք , որովհերտեւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով հասարակաքաղաքական աշխատանքային դաշտը ճահիճի են վերածում ՝ իրենց հույսը դնելով պոպուլիզմի միջոցով մի երկու համակիր գտնելու վրա:

Այս նյութը դիտել են - 1624 անգամ