Աննա Ավանեսյանի և Դավիթ Տեր-Պետրոսյանի հարսանեկան լուսանկարները...
2016-05-02 11:41:00

 Աննա Ավանեսյանը եւ Դավիթ Տեր-Պետրոսյանը վայելում են համատեղ կյանքի առաջին օրերը: Հաղորդավարուհու եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու պսակադրությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Նորապսակներին լուսանկարել է BRAVO.am-ը: 

Հարսն ու փեսան փոխանակվել են ամուսնական մատանիներով, ստացել են Տեր հոր օրհնությունը, որից հետո էլ ընդունել են արարողությանը ներկա հարազատների ու ընկերների շնորհավորանքները: 
BRAVO.am-ը շնորհավորում է Աննա Ավանեսյանին եւ Դավիթ Տեր-Պետրոսյանին` մաղթելով հարատեւ սեր եւ երջանկություն:
Bravo.am
USArmenianews.com լրատվական կայքը նույնպես միանում է բոլոր շնորհավորանքներին՝  զույգին մաղթելով անսահման երջանկություն: 
Այս նյութը դիտել են - 4296 անգամ