Անբարոյական է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը. Արմեն Աշոտյան
2016-05-02 11:30:00

ՀՀ-ի ներքին եւ արտաքին կյանքում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց սկզբնական աղբյուրը ապրիլ ամսի պատերազմական գործողություններ են, որոնք ծավալվել էին ԼՂՀ-ում: Այս մասին «Մամուլի ազգային ակուբում» լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Հայասանի արտաքին եւ ներքին օրակարգերը վերանայվեցին ոչ այնքան բովանդակային մասով, այլ նախ եւ առաջ փոփոխությունների տեմպի եւ խորություն հետ կապված:

«Բացի իրական մարտահրավերներից կարծեք թե կա որոշակի տենդենց, որոշ շրջանակներում՝ ստեղծել արհեստական օրակարգեր, որոնք կապ չունեն պետության մարտունակության հետ: Օրակարգեր, որոնք ավելի շատ այս հայրենասիրական ալիքը սանձելու եւ նեղ հատվածական շահերի համար օգտագործելու փորձը: Խոսքը վերաբերվում է վաղուց օրակարգում եղած հարցերը կյանքի կոչելու հետ, կապված նաեւ ներքաղաքական կյանքի մշտական հարցի հետ՝ ո՞վ է լինելու իշխանություն»,- ասաց Արմեն Աշոտյանն ընդգծելով, որ Հայաստանում կա քաղաքական կոնսենուս, իշխանությունները ձեւավորվում են ընտրություններով, բարոյական չէ պահանջել, ստեղծել արհեստական օրակարգ, պահանջել հրաժարական երկրի գերագույն գլխավոր հրամանատարի, երբ պարտերազմը շարուանկվում է եւ երբ կա ուժերի մոբիլիզացման կարիք:

«Կան նաեւ դրական տենդենցներ, դրանց աղբյուրը նորից պատերազմն էր, որը կուտակած բարոյահոգեբանական լիցքը մենք պարտավոր ենք օգտագոծել ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին կյանքում: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինք քաղաքական դաշտը նախանախընտարական փուլում է, երբ որ դիրքերն են ուզում ազատագրել, ստանալ»,- նկատեց ՀՀԿ փոխնախագահը:

Անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը, Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ փաստը  վկայում է, որ նոր Սահմանադրությունը դառնում է քաղաքական իմաստով բացարձակ լեգիտիմ: «Այդ շրջանակներն էին, որ քննադատում էին կառավարման խորհրդարանական մոդելի ներդրումը, ինտենսիվ «Ոչ»-ի քարոզ էին անում: Իրենք նույնպես ընդունում են նոր խաղի կանոնը»,- հավելեց նա:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ արտաքին քաղաքկանությունում իշխանություններից կտրուկ փոփոխություններ պահանջելը քաղաքական կարճատեսություն է: «ՀՀ-ի արտաքին աշխարհում ունեցած դիրքն ամրապնդվեց մեր տղաների կյանքի գնով, եւ այդ դիրքը պետք է պահել՝ շարունակելով հասարական-քաղաքական կոնսոլիդացիան երկրի բարձագույն ղեկավարի շուրջ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 2773 անգամ