Զանգեց, ասաց՝ լավ է, չանհանգստանանք. Արցախում զոհված 19-ամյա Միշայի ծնողները աջակցության կարիք ունեն
2016-04-30 02:06:00

Արցախա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ զոհված  19-ամյա Միշա  Աղաջանյանի ծնողների միակ զավակն էր. լույս աշխարհ էր եկել նրանց ամուսնության 15-րդ տարում:

Միշան ծնողների հետ  վերջին անգամ խոսել էր ապրիլի 3-ին՝ ասել էր, որ ինքը լավ է, չանհանգստանան: Այդ օրվանից հետո նրա հետ կապն ընդհատվել էր, այլեւս չէին կարողացել խոսել

«Շատ սպասված երեխա էր, երբ ծնվեց, ծնողները երջանկության մեջ էին: Հիմա էլ  իրենց միակ որդուն կորցրել են, ահավոր վիճակում են: Ամենգիշեր մորը զանգում, խոսում էր հետը, բայց վերջին օրերին կապն ընդհատվել էր, հետո իմացանք, որ զոհվել է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասում է Միշայի հորեղբայրը՝ Գնել Աղաջանյանը: :

Գնել Աղաջանյանը պատմեց, որ Միշային անվանակոչել էին հորեղբոր անունով, որը նույնպես զոհվել էր Մարտակերտում՝ պատերազմի ժամանակ:.«Եղբորս անունը  դրեցին,  նրա նման էլ  հերոսաբար զոհվեց»:

Միշայի ծնողներն ապրում են Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում, զբաղվում գյուղատնտեսությամբ եւ  անասնապահությամբ: Հայրենիքի համար հերոսաբար զոված զինվորի ծնողները, սակայն, առողջական խնդիրներ ունեն եւ նրանց բուժաման ծախսերն հոգալու համար անհրաժեշտ է բոլորիս օգնությունը:

Այս նյութը դիտել են - 1403 անգամ