Գուլոյանի վրա Ծառուկյանի փոշի է նստել...
2016-04-30 00:55:00

Արդեն շուրջ երկու շաբաթ է՝ Գառնի գյուղ բնակիչները ընդվզել են, փակում են ճանապարհները և դեմ են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանը: Նրանց նույնիսկ հաջողվեց դադարեցնել Ազատի կիրճի ավերումը և շինտեխնիկան դուրս բերել կիրճից: Բայց քանի որ հիշյալ ծրագիրը խիստ հարվածում է ոմանց գրպանին ու ախորժակին, հակառակ կողմը չի պատրաստվում հեշտությամբ զիջել դիրքերը: Իսկ այդ թևում անհանգիստ է հատկապես Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:

 Բանը հասել է նրան, որ օրերս Գուլոյանը գնացել է Գառնի գյուղ և հոխորտացել։ Մարզպետը սպառնացել է այն գյուղացիներին, ովքեր բողոքի ակցիա են իրականացրել: Գառնեցիների տեղեկացմամբ՝ մարզպետը իրենց հասցեին ասել է. «Գառնեցիներն էդքան «դո՞ւխ» են հավաքել, որ պաշտոնյայի վրա ձեռք են բարձրացնում։ Էդ դուք ո՞վ եք, որ ճանապարհ եք փակում։ Էդ ո՞վ է այդ պատգամավորը, որ եկել է, էդ ովքե՞ր են ծրագրին դեմ դուրս գալիս»:

Կարապետ Գուլոյանը հավանաբար մոռացել է, թե ո՞վ էր ինքը մի քանի տարի առաջ, երբ դեռ Ծառուկյանի փեսան չէր ու երևի տեղը չի բերել, թե ինչ կարող է դառնալ մի քանի տարի հետո: Կոտայքի ներկայիս Քյոխվա Կարապետը ընդհանրապես հիշողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Սպառնալիքներ հնչեցնելը, հաշվեհարդար տեսնելը, մարդկանց արհամարհելը նա սովորել է այն ժամանակ, երբ Ծառուկյանի դասընթացներն էր յուրացնում: Բայց մոռացա՞վ, թե ինչ կատարվեց նույն քարվան կտրող աներոջ հետ, երբ փետրվարյան մի գիշեր «փըշտ» արեցին ու ցույց տվեցին իր անկյունը: Հիմա մարզպետին մնում է միայն ասել. «Ծառուկյանին նայիր՝ քեզ խղճա, որ վաղը հանկարծ մի կտոր հացի կարոտ չմնաս, երբ ժողովորդի համբերությունը հատի ու քեզ էլ հիշեցնի կուլակաթափության մասին»:

shame.am

Այս նյութը դիտել են - 2747 անգամ