Վրացիները «Գրանդ Հոլդինգ»-ից մեծամասշտաբ գողություն են կազմակերպել
2016-04-30 09:04:00

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով` վերջերս մեծ ծավալների գողություն է կատարվել Վրաստանում գտնվող «Գրանդ Հոլդինգ»-ի արտադրամասերից։ «ՉԻ»-ն փորձեց ընկերությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Մարինա Մարաբյանից մեկնաբանություն ստանալ այս առնչությամբ։ Ի պատասխան՝ Մարաբյանը նշեց. «Եթե մեծ բան լիներ կիմանայինք, իսկ փոքրեր միշտ էլ լինում են»։ Հիշեցնենք, որ «ՉԻ»-ն իր «Հրանտ Վարդանյանի որդիները բոյկոտում են հայերին» հրապարակման մեջ անդրադարձել էր այն փաստին, որ «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը Վրաստանում իր բարգավաճող բիզնեսում աշխատելու համար ընդունում է միայն վրացի աշխատակիցների։ Թերթի տեղեկություններով, տեղաբնակ հայերին անգամ թույլ չեն տալիս մոտենալ գործարանին` դրա ղեկավարներին արգելելով որեւէ հայի աշխատանքի ընդունել։ «ՉԻ» աղբյուրների փախանցմամբ` հենց վրացիներն էլ կազմակերպել են մեծամասշտաբ գողությունը, ինչի համար պատասխանատվության են ենթարկվել արտադրության հայ ղեկավարները։ 

Այս նյութը դիտել են - 2446 անգամ