Բախումներ Ղամիշլիում. 2 հայ է զոհվել
2016-04-23 12:19:00

Ղամիշլիում այսօր թեժ բախումներ են տեղի ունենում զինյալ խմբավորումների և ինքնապաշտպանական ջոկատների միջև: Այս մասին <Հայերն այսօրի> փոխանցմամբ` հայտնում են Հալեպի <Գանձասար> թերթի աղբյուրները:

Զինյալ խմբավորումների  արձակած հրթիռների հետևանքով` արձանագրվել են մարդկային և նյութական կորուստներ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ` երկու հայ են զոհվել բախումների պատճառով` Թովմաս Մինասյանը և Հակոբ Վազգեն Մանուկյանը:

Սիրիական բանակը վերահսկում է իրավիճակը:

Լուսանկարում զոհված Հակոբ Վազգեն Մանուկյանն է:

1

Այս նյութը դիտել են - 1538 անգամ