Հայոց Ցեղասպանությունն աշխարհի պատմության մի մասն է. Ջորջ Քլունի
2016-04-23 12:00:00

«Պարոն նախագահ շատ շնորհակալություն ինձ այստեղ հրավիրելու համար, սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, շատ ուրախ եմ այստեղ լինել»,- ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ասաց Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին, ով Հայաստան է ժամանել` մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Ինչու հենց ինքը, դերասանը մեկնաբանում է, որ մեծացել է մի ժանմանակահատվածում, երբ 60-70 ական թվականների սկզբում լուրջ շարժումներ էին տեղի ունենում: «Եթե դուք իմ տարիքի մարդ եք, դուք պատասխանատվություն եք կրում: Երբ բազմաթիվ տեսախցիկներ ձեզ հետևում են, դա շատ խեղդող է: Երբ ես սկսեցի Նյու Յորք Թայմսում կարդալ Դարֆուրի վերաբերյալ հոդվածը, սկսեցի ասել, որ ցեղասպանության տուժածներ կան, որ ընդհանրապես ոչ մի օգնության հնարավորություն չունեն, և ես որոշեցի` այդ տեսախցիկները պետք է ինձ հետևեն` լուսաբանելու մարդկանց իրավունքները: Ես վկայություն եմ տվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, օգտագործելով Ցեղասպանություն բառը: Դա ստիպում է, որպեսզի ՄԱԿ-ը գործի ըստ օրենոքի: Չես կարող հերքել այն ինչ եղել է: Հետ նայենք և հիշենք, որ սա Հայաստանի պատմության մի մասն է, բայց սա աշխարհի պատմության մի մասն էլ է: Աշխարհում շատ բան կա, որ մեր հաջողության կարիքն ունի, ես շատ հպարտ եմ, որ այս 100 կյանք մրցանակաբաշխությանն եմ մասնակցում»,-ասաց Քլունին: Խոսելով հեռուսատատեսությամբ լուսաբանվող թեմաների և ֆիլմերի թեմատիկայի մասին, Քլունին ընդգծեց, որ այսօրվա 24 ժամյա նորությունների ցիկլն ապազգայուն լսարան է ձևավորում: «Երբ լսում ես, որ 6 մլն փախստական կա, դա որպես թիվ է ընկալվում: Ես հավատում եմ, որ մենք մարդասիրության մեր տեսլականը կորցնում ենք: Մենք պետք է այս ամենը հասկանանք, մենք պետք է խոսենք մի մարդու մասին, ով մարդկանց կյանք է փրկել, ոչ թե մեծ թվերի մասին, դրա առումով պետք է աշխատանքներ տարվեն: Ամերիկայի հեռուստատեսությունը ոչ մի ժամանակ չի տրամադրում փախստականների մասին խոսելուն, որ հեռուստաալիքը միացնում ես` Դոնալդ Թրամփի խոսքին են սպասում, ինչու Դոնալդ Թրամփի փոխարեն չեն ցույց տալիս փախստականների մասին: Կենտրոնանանք ավելի գլոբալ հարցերի վրա քան ընտրություններն են»-եզրափակեց Ջորջ Քլունին: Հիշեցնենք, որ հոլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունին 2016 թվականի ապրիլի 24-­ին Երևանում կայանալիք որգեկոչման արարողությանը կհանձնի «Ավրորա» մրցանակ, որն առաջին անգամ շնորհվելու է Հայոց ցեղասպանության տարիներին ուրիշների փրկության համար իրենց վտանգած անձանց:

Այս նյութը դիտել են - 1153 անգամ