«Կարա՞ս տենց թուրքին բռնես-տանես, չես կարա». Դիմելով կարմիր բերետավորին՝ ասաց ակցիայի մասնակիցը. նրան բերման ենթարկեցին
2016-04-23 00:31:00
«Կարա՞ս տենց թուրքին բռնես-տանես, չես կարա». Դիմելով կարմիր բերետավորին՝ ասաց ակցիայի մասնակիցը. նրան բերման ենթարկեցին

«Հիմա գնո՞ւմ եք տուն, ժողովուրդ, թե՞ չեք գնում»,- «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժման հավաքի ժամանակ հայտարարում է կարմիր բերետավորներից մեկը՝ պնդելով, թե Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա հատվածը փակ է, և նրանք պետք է շրջանցելով այդ հատվածը գնան «տուն»:

«Բա որ մի ժամ ասում ենք գնա՝ խի չես էթում»,- ասում է նրանցից մեկը՝ փորձելով բերման ենթարկել ներկա մի երիտասարդի: «Ձեզ ասեցին՝ այլ ճանապարհներով գնացեք տուն»,- հավաքվածներին ասում են նրանք:

Երիտասարդներից մեկը՝ դիմելով նրանց, ասաց. «Կարա՞ս տենց թուրքին բռնես-տանես, չես կարա»: Կարմիր բերետավորներից մեկն ասաց. «Կարամ»: Սակայն բերման ենթարկեց այդ երիտասարդին:

Ուղիղ միացումը՝ այստեղ.

Այս նյութը դիտել են - 3320 անգամ