Սյունիքի մարզպետի տան ոսկե դռները տեղ են հասել. դրանց կարող է «նախանձել» Էրմիտաժը
2015-12-12 09:25:00

«Իրատես de facto» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դռներին կարող է «նախանձել» էրմիտաժը: Պարզվում է՝ ոսկին անփոխարինելի դեր ունի սենյակային դռների պատրաստման գործում: Վերջերս Սուրեն Խաչատրյանի պատվիրած ոսկեզօծ դռները տեղ են հասել:

Չկարծեք, թե խոսքը սովորական դեղին մետաղի մասին է: Մարզպետի դեպքում կամ ոսկի, կամ ոչինչ:

Շրջանառվող լուրերի համաձայն, նրա պատվիրած յուրաքանչյուր դռան ոսկեզօծ բռնակի համար ծախսվել է մի քանի գրամ «չերվոն» ոսկի: Երեւի սյունիքցիներն են «խնդրել» իրենց «царь и бог» մազպետին՝ դուռն իսկական ոսկով նախշազարդել, հակառակ դեպքում՝ իրենք խիստ կհիասթափվեն, եթե իրենց մարզպետի դոռը փայտից լինի»:

Այս նյութը դիտել են - 1497 անգամ