Միհրանի հրաժարականն Արփինե Հովհաննիսյանի սրտով էր
2016-04-22 05:25:00

  

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականը շատերին է գոհացրել:

Ասում են` որոշումն ամենաշատը սպասված է եղել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի համար, ով ի սկզբանե լարված հարաբերություններ ուներ Պողոսյանի հետ, քանի որ վերջինն իր ազդեցիկությամբ ղեկավարում էր համակարգը` ոչնչով չզիջելով նախարարին:

Ավելին, ըստ լուրերի` լուրը հաճելիորեն զարմացրել է նաև արդարադատության նախկին նախարարներին:

Պողոսյանի օրոք արդարադատության մի քանի նախարարներ փոխվեցին, մինչդեռ նա շարունակում էր մնալ իր պաշտոնին:

mamul.am

Այս նյութը դիտել են - 2056 անգամ