Կամ գերեզման, կամ ճաղավանդակ
2016-04-21 14:49:00

Օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ (կամ իր դիմումի համաձայն, ինչպես ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ) ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից ազատվեց Հրայր Սարգսյանը: Անմիջապես խոսակցություններ շրջանառվեցին այն մասին, որ այդ որոշումով Աբրահամյանը շառաչուն ապտակ է հասցրել իր նախորդին՝ նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Բանն այն է, որ ազատված պաշտոնյան Տիգրան Սարգսյանի հորեղբոր որդին է:

Մոսկվաներում նստած Տիգրանն իսկապես վիրավորվելու պատճառ ուներ: Նա դեռ հավատացած էր, որ բոլոր ծակուծուկերում ցրիվ տված իր հարազատներին ու դրածո կադրերին մատով չեն դիպչի: Բայց արի ու տես, որ դիպան ու ցույց տվեցին դռան կողմը:

Հիմա Տիգրան Սարգսյանին ոչինչ չի մնում, քան մխիթարանքի խոսքեր ասել հորեղբոր որդուն: Իսկ որպեսզի երիտասարդը գործազուրկ չմնա, նրան խոստացել է, որ աշխատանքի կտեղավորի իր մոտ: Մնում է միայն ռուսներին համոզել, թե իբր պաշտոնաթող ազգականը բավականին ստեղծագործական միտք ունի՝ հատկապես պետական միջոցները սեփականի վերածելու գործում, և նրան Մոսկվա տեղափոխելու գաղափարը հենց այդ հանգամանքով է պայմանավորված:
Ցանկանանք նախկին վարչապետի հորեղբոր որդուն հաջողություններ Մոսկվայում և հասկանալու ունակություն, որպեսզի նա այնտեղ չափը չանցնի, Փայլակ Հայրապետյանների օջախները մարելուց հեռու մնա, հակառակ դեպքում շատ շուտ ստիպված կլինի փոխել բնակավայրը` կամ գերեզման, կամ ճաղավանդակ:
shame.am
Այս նյութը դիտել են - 2292 անգամ