«Լավրովը Ձեզ, Արցախը մեզ»...
2016-04-21 12:54:00

«Ձեռքներդ հեռու Արցախից. Արժանապատվության պահանջ-երթ» նախաձեռնության անդամները քիչ առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը նվիրեցին «ռուսի արյունոտ սապոգ» և մի շիշ՝ «Մոլոտովի կոկտեյլի շիշը», որի մեջ, ինչպես ասացին ցուցարարները, նավթ կլցնեն ու կրկին կբերեն  դեսպանատուն, ապա  Բաղրամյան 26, եթե Արցախի տարածքից թեկուզ մեկ մետր հանձնեն թշնամուն:

«Եթե մեկը փորձի հող հանձնել, մենք իրեն կհանձնենք հողին: Ով փորձի հող հանձնել, այս բոցավառվող հեղուկը կնետենք ոչ միայն այս դեսպանատան, այլեւ բոլոր նրանց վրա, որոնք կփորձեն հող հանձնել»,- ասաց ակցիայի  կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը։ Ցուցարարները միաբերան գոռում էին «Լավրովը Ձեզ, Արցախը մեզ», «Արցախը մերն է»… Այսնուհետև Լավրովի հասցեին հայհոյանքներ տողացին։

Ոստիկանները  պատ կազմած ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս անցնել դեսպանատան  մուտքի մոտ:

Երեւանի փոխոստիկանապետի թույլտվությամբ Դավիթ Սանասարյանը նվերներով արկղիկը դրեց դեսպանատան նամակների արկղիկի մոտ, տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը:

 

Այս նյութը դիտել են - 1748 անգամ