ԷՋՄԻԱԾՆԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՄԵԿՆԵՑ ԱՐՑԱԽ...
2016-04-21 03:48:00

Կամավորականների Միության Էջմիածնի տարածքային բաժանմունքից մի խումբ կամավորականներ մեկնեցին Արցախ՝ փոխարինելու իրենց ընկերներին: Քաջերի հերթական խումբը ճանապարհ ընկավ եկեղեցու օրհնանքով:
Ջաբրաիլում երկրապահներին դիմավորեց ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ , Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Քաղաքապետը նշեց, որ թեեւ Արցախ մեկնած առաջին խմբերի հետ ինքն էլ պետք է հետ դառա, սակայն չի սպասի հաջորդ հերթափոխին եւ մի քանի օր հետո կմիանա սահմանապահ զինվորների կողքին կանգնած քաջ ընկերներին: 
Իր կոչին արագ եւ համախմբված արձագանքելու եւ թշնամու ոտնձգությունից ընդամենը ժամեր հետո մարտական դիրքերում սահմանապահ զինվորների կողքին կանգնելու համար ԵԿՄ վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց երկրապահներին: «Երբ մարդն իր հոգու մեջ իրեն հայրենիքի զինվոր է զգում, նա պատրաստ է ամեն ինչի հանուն հայրենիքի: Ես ուրախ եւ հպարտ եմ, որ դուք այդպիսին եք»,- նշեց զորավարը:
Առաջնագծից երկրապահների առաջին խումբը հետ վերադարձավ մի քանի օրից կրկին Արցախում ընկերներին եւ մեր 18-20 տարեկան քաջարի զինվորներին միանալու պայմանով:


Այս նյութը դիտել են - 2746 անգամ