Ամերիկահայերը կոչ են անում ԱՄՆ-ից Հայաստան ուղիղ չվերթներ սկսել
2016-04-21 03:22:00

Ամերիկահայերը արշավ են սկսել ԱՄՆ-ից Հայաստան ուղիղ չվերթներ բացելու համար։

«Երկու րոպե հատկացրեք Հայաստանի տնտեսությանն ու զբոսաշրջությանը օգնելու համար՝ կոչ անելով խոշոր ընկերություններին կանոնավոր չվերթներ բացել ԱՄՆ-ից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ»,- ասված է March To Justice-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Կազմակերպիչները կոչ են անում նամակներ գրել Delta, American, United, British Airways, Air France եւ Aeroflot ավիաընկերություններին դեպի Հայաստան ուղիղ չվերթներ գործարկելու համար։

Այս նյութը դիտել են - 3193 անգամ