Սրա և իր նմանների տեղը գաղութն է, ոչ թե դպրոցը...
2015-12-11 12:28:00

Սոցիալական ցանցերում այս նկարը շատ է շրջում, ամենատաբեր անպարկեշտ արտահայտություններով: Նայում ու մտածում ես՝ և սա՞ պիտի կրթի սերունդ, և սրա՞ն է վստահված կրթելու գործընթացը: Անկեղծ ասած ցավ եմ զգում նրա աշակերտների համար, որ սոցիալական տարբեր ցանցերում կարդում են իրենց փոխտնօրենին ուղղված անպարկեշտ խոսքերը. հետաքրքիր է, ի՞նչ են զգում նրանք: Ցա՞վ, զզվա՞նք, արհամարհա՞նք… Կարդում ու սարսափում ես: 2/13 ընտրական հանձնաժողովի ՀՀԿ նախագահ։ Բելլա Աղամյան: Դպրոցի փոխտնօրեն, Նոր Նորք համայնք։ Լցրել է 1002 այո և դարձրել՝ 279 անվավեր։ Հասցեն՝ Երևան Նոր Նորք Գալշոյան Փ. 8 4 /ողջ սոցիալական ցանցերը հեղեղված են այս տվյալներով /: Ֆեսբուքն աղմկում է. «Սրա նմանները մեր երկրում տեղ չունեն ու պետք է հեռանան, կամ մենք կհեռացնենք....Սրա և իր նմանների տեղը գաղութն է, ոչ թե դպրոցը»: Սա ամենամեղմ արտահայտությունն է, որ գրվել է նրա հասցեին: Աշակերտներին խնայելով չեմ ուզում բաժակում թույն լցնել… …Բայց և չգրել չեմ կարող, որովհետև մեղք են «մեր երեխեքը», որ պիտի շարունակեն ստանալ նրա դառը, սեփական օրինակով շաղախված դաստիարակությունը: Այդքանով հանդերձ մի բանից եմ վախենում. որ փոխտնօրենին որպես պարգևատրություն «տնօրեն սարքեն»: Շատ անգամ եմ 02-ով հանցագործներ տեսել, ովքեր ձեռքերով փակում են իրենց դեմքը, որ մարդիկ չճանաչեն: Միշտ մտածել եմ՝ ամոթ էլ ունեն: Այսօր ֆեսբուքից տեղեկացա, որ Բելա Աղամյանը՝ 2/13 ընտրական հանձնաժողովի ՀՀԿ նախագահը, ֆեսբուքից հանել է իր նկարը ու անդեմ է հանդես գալիս: Հանել է իր նկարը ֆեսբուքից. ամա՜ն, ամոթ էլ ունի: ՀԳ Մնում է զարմանալ, եթե մեղավոր չեք, ինչու՞ եք փակում ձեր դեմքը:

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1680 անգամ