Թրամփը Նյու Յորք նահանգում փրայմերիզում հաղթանակը տոնել է իր երկնաքերում
2016-04-20 15:34:00

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորք նահանգում փրայմերիզում հաղթանակի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպել, հայտնում է Associated Press-ը:

Նա այդ իրադարձությունը նշել է Մանհեթենի կենտրոնում գտնվող սեփական Թրամփ-թաուեր երկնաքերում: Թրամփը բեմ է դուրս եկել «New York, New York» երգի հնչյունների տակ: Նա հատկապես հաճելի է անվանել այն, որ իր հաղթանակն ապահովել են «մարդիկ, որոնք իրեն բոլորից լավ գիտեն»:

Այս նյութը դիտել են - 1329 անգամ