Լոս Անջելեսում հեռուստատեսային մարաթոնը վերածվել էր շոուի... (Տեսանյութ)
2016-04-19 00:46:00
Ապրիլի 15-ին, Լոս Անջելեսում տեղի ունեցավ հեռուստամարաթոն՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած մարտերի ընթացքում  զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին օգնելու համար:
 Նշենք, որ հեռուստամարաթոնը հենց սկզբից վերածվեց հեռուստատեսային շոուի (SHOW): 
 Նախաձեռնողներից ոմանք  մոռացել էին  հեռուստամարաթոնի նպատակը,  թե ինչի համար էր այն կազմակերպվել, անգամ մոռացել էին մեր վիրավոր տղաների, զոհված, խոշտանգված և գլխատված հերոսների մասին, որոնցից ամեն մեկը  մի տան ճրագ էր:
 USArmenianews.com-ը առանց ավելորդ  մեկնաբանության, ստորև ներկայացնում է հեռուստամարաթոն շոու-ից ընդամենը  մեկ հատված:
 Խնդրում ենք հետևել յուրաքանչյուրի շուրթերից դուրս եկած արտահայտությունները, մասնավորպես՝  Նունե Ավետիսյանի քրքիջը, ոգևորված տրամադրությունը  և   նրա արտահայտած հետևալ  արտահայտությունը. «...այսօր տոնական տրամադրություն է...»: 
 

Այս նյութը դիտել են - 53069 անգամ