Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետած անձը Հովհաննես Մուրադյանն է
2016-04-18 16:52:00

Ապրիլի 18-ին, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ մայրաքաղաքի Մանանդյան փողոցում գտնվող իր բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1984 թվականին ծնված Հովհաննես Մուրադյանին:

Ինչպես հայտնում են ոստիկանության մամլո ծառայությունից, նա կասկածվում է ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ:

Հովհաննես Մուրադյանը խոստովանել է արարքը:

Հանգամանքները պարզվում են:

Այս նյութը դիտել են - 1380 անգամ