Ընդդիմությունը շատ մեծ սխալ է թույլ տվել...
2015-12-10 23:42:00

ԱԺ հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարել է, թե պատրաստ է իր բոլոր սրբերով կարող է երդվել, որ գոնե իր քվեարկած տեղամասում քվեարկությունն արդար է եղել, բայց բոլոր տեղամասերի համար երդվող չէ. «Հորս արև» տերմինը ղարաբաղցիներին հարիր չի։ Մենք էդպիսի երդումներ չենք ուտում»։

Ափսոս, շատ ափսոս, որ ընդդիմությունը նման մեծ բացթողում է արել: Պետք էր հանրաքվեից առաջ քֆուր դնել. «ով որ կեղծի, հին մասնագիտության տեր մարդու տղա է», կամ՝ «լցոնողի սենցն ու նենցը»: Դե, իսկ Համլետ Հարությունյանը և իշխանություններն ընդհանրապես, որպես արժանապատվություն ունեցողներ, այդ քֆուրը չէին ուտի: Չէ՞ որ նրանց համար օրենքը այնքան կարևոր չէ, որքան՝ գողական կանոնները: Ընդդիմությունը պետք է ճշտով խոսեր իշխանության հետ:

Բայց հետաքրքիր է, որ մի կողմից Համլետ Հարությունյանը պատրաստ է բոլոր սրբերով երդվել, մյուս կողմից ասում է, թե «հորս արև» տերմինը իրենց հարիր չէ: Երևի հայրը պատգամավորի համար սրբերի շարքին չի դասվում:

newsline.am
Այս նյութը դիտել են - 1573 անգամ